
Այս առիթով էլ Aravot.am-ի հարցին ի պատասխան, պարոն Մալխասյանն ավելացրեց. «Մեզ մեղադրել են ծանր հանցագործության մեջ` պետական հեղաշրջում եւ մեր գործողությունների հետեւանքով 10 զոհերի մահվան մեջ: Սա այնպիսի ծանր հանցագործություն է, որի համար մենք դիմեցինք ՀՀ արդարադատության բոլոր աստիճաններին` փորձելով Հայաստանում արդարադատություն գտնել: Ցավոք, դա չհաջողվեց ու մենք հարկադրված էինք դիմել ԵԴ, որպեսզի ապացուցեինք, որ իրական հանցագործները, իրականում պետական հեղաշրջում անողները դեռ չեն պատժվել, իրական մարդասպանները, որոնք գնդակահարել են 10 անմեղ քաղաքացիներին՝ պատժված չեն: Եթե որեւիցէ մեկը հետ կվերցնի իր դիմումը, ինքնստինքյան, կընդունի այն մեղքը, որ ինքը պետական հեղաշրջման մասնակից է, որ 10 անմեղ զոհերի արյունն իր վրա է ու կընդունի, որ տեղին է իրեն մեղադրել այդպիսի ծանր հանցագործության մեջ: Յուրաքանչյուր գիտակից մարդ այդ ճանապարհով չի գնա»: Մյասնիկ Մալխասյանը կարծում է, որ նման քայլ անողները պարզապես հարկադրված են գնում դրան:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Մյասնիկ Մալխասյանի այլ մեկնաբանությունները` վաղվա «Առավոտում»


















































