GeneralMotors ընկերությունը մշակել է տեխնոլոգիա, որը թույլ է տալիս մեքենայի ապակիները էկրան դարձնել: Windows of Opportunity (WOO) ժամանցային համակարգը, որն օգտագործում է օպտիկական զգիչներ (սենսորներ) և տեղաշարժման փոխանցիչներ, հնարավոր է դարձնում, օրինակ, նկարել պատուհանների վրա կամ հաղորդագրություններ ուղարկել:
WOO-ի հավելվածների մշակմամբ զբաղվում է FUTURELAB իսրայելական ընկերությունը: Հաղորդում է Gizmag-ը:
GM-ի ներկայացուցիչների խոսքով՝ նման ինտերակտիվ էկրանները դեռևս կոմերցիոն նպատակներ չեն հետապնդում:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: