Մասնագետները հաշվել են, թե որքան արժե աշխարհի ամենահարուստ մարդկանց աշխատանքային րոպեն: Նրանցից ընդամենը ժամեր է պահանջվում` ցանկացած շքեղ մեքենա կամ առանձնատուն գնելու համար: Պարզվում է` ռեկորդը պատկանում է Microsoft ընկերության տնօրեն Բիլ Գեյթսին: Նա մեկ րոպեյում վաստակում է 6659 $ (3.5 միլիարդ տարում): Այս մասին հայտնում է Forbes ամսագիրը: Երկրորդ տեղում է գտնվում ինվեստոր Ուորրեն Բաֆֆետը: Նրա եկամուտը կազմում է 5594 $ (2,9 միլիարդ տարում), երրորդ տեղում է Լատինական Ամերիկայի հեռուտակոմունիկացիայի մագնատ Կարլոս Սլիմ Խալուն` 3995 $ (2.1 միլիարդ տարում):
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: