Հյուսիսային Կորեայում այժմ սուգ է: Սկսվել է Կիմ Չեն Իռի մահվան օրվանից և կշարունակվի 100 օր: Կորեացիներին այդ ընթացքում խիստ արգելված է օգտվել բջջային հեռախոսներից: Նրանք, ովքեր կխախտեն պայմանը, կդատվեն որպես զինվորական հանցագործ: Այս մասին հայտնում է Blogging.com-ը: Իմացանք նաև, որ այնտեղ մարդը կարող է ունենալ ընդամենը մեկ բջջային, քանի-որ ամեն մեկը վճարում է իր հաշիվները: Օրինական ճանապարհով հեռախոս գնելը շատ դժվար է, դրա համար էլ գնում են Ռուսաստանից կամ Չինաստանից բերված մաքսանենգ հեռախոսները:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: