
ՀՏ Հայկոն էլ իր երգերից մեկում ասում է. Ես հոգնել եմ
Արդեն զզվում եմ, էն խոսքը չի
Արդեն ստե՛սա հասել
Ե՞րբ ա պրծնելու էս ամեն ինչը:
Երգիչը հոգնել և զզվում է նախանձ, բամբասկոտ մարդկանցից, մեր հայկական շոուբիզնեսից` ասելով, որ բոլորի երգերն ու տեսահոլովակներն էլ նույն են: Ու այսպես հետզհետե ավելանում է «զզվողների» շարքը : «Ռեալ մադրիդի» ֆանատները զզվում են «Բարսա» թիմից, ՍՐԱՆՔ ` հակառակը: Աղջիկները զզվում են հարբեցող տղաներից, տղաներն էլ` «ֆռֆռացող աղջիկներից»: Բավական է, որ համացանցում ինչ-որ մեկը գրի «Զզվում եմ ….երգչից կամ էլ … թիմից», միանգամից մի խումբ ակտիվիստներ կհայտվեն իրենց մեկնաբանություններով, որոնց մեջ կլինեն թե պարկեշտ, և թե գռեհիկ արտահայտություններ: Ամենից առաջ կգրեն նրանք, ովքեր համարյա չեն ճանաչում այդ երգչին կամ էլ թիմին: Հետքրքիր է նաև այն, որ ըստ AskMen.com-ի անցկացրած հարցմանը ` այն է՝ հանրաճանաչ մարդկանցից ումի՞ց եք ամենաշատը զզվել, հայազգի մոդել Քիմ Քարդաշյանը զբաղեցրել է երրորդ տեղը:
Մինչ այս ընթացքում զզվողների թիվը կավելանա, զգուշացնեմ, որ զզվելուց ալերգիա մի քայլ է: Ալերգոլոգ Մարգարիտա Հովնանյանի խոսքով` այն մեծապես կախված է նյարդային համակարգից: «Մարդիկ կարող են զզվել սննդից, կենդանիներից, ինչու չէ նաև հենց մարդկանցից, բայց դա հազվադեպ դեպքերում: Ալերգիան ուղեկցվում է ցանով կամ էլ քոսով: Նման դեպքերում անհրաժեշտ է բուժում, որն առանց մասնագետի օգնության գրեթե անհնար է»,-ասում է նա:
Ուրիշի բաժակից խմելուց զզվացող` Նազենի Բաղդասարյան


















































