Հրապարակված նյութի հեղինակը մասնակցում է մրցույթի: Հրապարակումները, որոնք փետրվար ամսվա ընթացքում կունենան 2000-ից ավելի ընթերցող, կարժանան մրցանակի խմբագրության կողմից:

Երբեք ոչնչից մի վախեցիր:
Կան բազմաթիվ լեգենդներ մարդկանց մասին, ովքեր չեն վախենում: Ասում են , որ ոչնչից չեն վախենում միայն այն մարդիկ, ովքեր արդեն կորցնելու ոչինչ չունեն: Միգուցե դա այդպես է, իսկ միգուցե ՝ ոչ: Բայց իրականում չկա ինչ որ մի բան, որը դու չկարողանաս կյանքի կոչել, եթե հաղթահարես քո բոլոր վախերը: Դու գիտես ճիշտ պատասխանները, բայց դրանք իրագործելուց քեզ հետ է պահում այն համոզմունքը, որ հնարավոր է դա սխալ է կամ, այլ կերպ ասած, դու վախենում ես: Եվ երբ այդ վախը գերազանցում է քո մյուս բոլոր զգացմունքներին, դու որոշում ես անիմաստ նստել համակարգչի առջև և կարդալ հաջողության և լիակատար երջանկության հասնելու մասին բազմաթիվ գրքեր: Ուղղակի դու չես ցանկանում ընդունել , որ այդ ամենը երբեք քեզ օգուտ չի տա, քանի որ ինքդ երբեք չես կիրառի դրանք, քանի որ վախենում ես….
Փորձիր հաղթահարել այն, ինչ քեզ վախեցնում է: Պետք չի հասկանալ ուղղակի: Վախեր միշտ եղել են և կլինեն: Դա բնական երևույթ է, երբ մարդ վախենում է մահվանից, կամ ինչ որ հարազատ մարդու կորցնելու մտքից: Բայց այդ ամենը դարձնել կենսակերպ և ամեն օր ապրել դրանով, դա ուղղակի աբսուրդ է: Վերջապես, ձեր վախը ծնում է միայն նոր վախեր: Եվ այդպես շարունակ, մինչև վերջ…Եվ դուք այդպես էլ համարձակություն չեք ունենում, անել այն, ինչ ցանկանում եք…
Մի՜ հապաղեք: Եթե ունեք ինչ-որ ցանկություն, նպատակ, երազանք, ապա թողեք ամեն ինչ, վեր կացեք ձեր տեղից և ուղղակի քայլեք առաջ: Ոչինչ այլևս պետք չի: Հաղթահարելով առաջին վախը՝ դուք կբացեք մեկ դուռ: Եվ այդպես շարունակ, մինչև վերջապես դուրս կքայլեք լաբիրինթոսից…
Ամեն ինչ այնքան պարզ է, այնքան հեշտ, որ դուք անգամ չեք էլ պատկերացնում…Հենց հիմա, հենց այստեղ, հենց այս վայրկյանին….
Վահան Խաչատրյան
«Առավոտ երիտասարդականի» «ՈւԽ» բաժինը ոչ մի կապ չունի համալսարանական ուսանողական խորհուրդների հետ, «Ուսանողի խոսք» բաժինն է, որտեղ մեր լսարանը հնարավորություն ունի արտահայտվելու իրեն մտահոգով հարցերի շուրջ: Այստեղ կարող եք սիրել, դժգոհել, չարանալ, բարիանալ, կարեկցել, օգնել, շնորհակալ լինել եւ այլն…
Սպասում ենք Ձեր խոսքին` «Առավոտ երիտասարդական» ([email protected])


















































