Լրահոս
Օրվա լրահոսը

Իսկ դու ինչ-որ բանից դեռ վախենո՞ւմ ես

Փետրվար 01,2012 16:28

 

 

Հրապարակված նյութի հեղինակը մասնակցում է մրցույթի: Հրապարակումները, որոնք փետրվար  ամսվա ընթացքում կունենան 2000-ից ավելի ընթերցող, կարժանան մրցանակի խմբագրության կողմից:

 

Ամբողջ օրը նստած համակարգչի դիմաց մտածում ես, թե ինչպես կարող ես կյանքդ կարգավոել: Մտածում ես, թե ինչպես սկսես վաստակել գումար, որը քեզ կբավականացնի: Մտածում ես, ինչպե՞ս իրականացնել երազանքներդ, և ինչպես հասնել այն աղջկան, ում դու սիրահարված ես: Պատասխանը ընդամենը մեկն է: Դու ոչինչ էլ չես կարող անել , քանի դեռ նստած ես: Եվ քո ժամանակը, որ դու սպանում ես կարդալով գրքեր հաջողության, երջանկություն ու իրական արժեքների մասին, դու կարող ես ծախսել հենց իրական կյանքում: Կա ընդամենը մեկ կարևոր կանոն, ու վերջ:Երբ քո մոտ ինչ-որ բան չի ստացվում, դու ուղղակի հիշիր այդ կանոնը , ժպտա և հաղթահարիր այն: Գիտե՞ս , թե որն է դա:
Երբեք ոչնչից մի վախեցիր:

Կան բազմաթիվ լեգենդներ մարդկանց մասին, ովքեր չեն վախենում: Ասում են , որ ոչնչից չեն վախենում միայն այն մարդիկ, ովքեր արդեն կորցնելու ոչինչ չունեն: Միգուցե դա այդպես է, իսկ միգուցե ՝ ոչ: Բայց իրականում չկա ինչ որ մի բան, որը դու չկարողանաս կյանքի կոչել, եթե հաղթահարես քո բոլոր վախերը: Դու գիտես ճիշտ պատասխանները, բայց դրանք իրագործելուց քեզ հետ է պահում այն համոզմունքը, որ հնարավոր է դա սխալ է կամ, այլ կերպ ասած, դու վախենում ես: Եվ երբ այդ վախը գերազանցում է քո մյուս բոլոր զգացմունքներին, դու որոշում ես անիմաստ նստել համակարգչի առջև և կարդալ հաջողության և լիակատար երջանկության հասնելու մասին բազմաթիվ գրքեր: Ուղղակի դու չես ցանկանում ընդունել , որ այդ ամենը երբեք քեզ օգուտ չի տա, քանի որ ինքդ երբեք չես կիրառի դրանք, քանի որ վախենում ես….

Փորձիր հաղթահարել այն, ինչ քեզ վախեցնում է: Պետք չի հասկանալ ուղղակի: Վախեր միշտ եղել են և կլինեն: Դա բնական երևույթ է, երբ մարդ վախենում է մահվանից, կամ ինչ որ հարազատ մարդու կորցնելու մտքից: Բայց այդ ամենը դարձնել կենսակերպ և ամեն օր ապրել դրանով, դա ուղղակի աբսուրդ է: Վերջապես, ձեր վախը ծնում է միայն նոր վախեր: Եվ այդպես շարունակ, մինչև վերջ…Եվ դուք այդպես էլ համարձակություն չեք ունենում, անել այն, ինչ ցանկանում եք…

Մի՜ հապաղեք: Եթե ունեք ինչ-որ ցանկություն, նպատակ, երազանք, ապա թողեք ամեն ինչ, վեր կացեք ձեր տեղից և ուղղակի քայլեք առաջ: Ոչինչ այլևս պետք չի: Հաղթահարելով առաջին վախը՝ դուք կբացեք մեկ դուռ: Եվ այդպես շարունակ, մինչև վերջապես դուրս կքայլեք լաբիրինթոսից…

Ամեն ինչ այնքան պարզ է, այնքան հեշտ, որ դուք անգամ չեք էլ պատկերացնում…Հենց հիմա, հենց այստեղ, հենց այս վայրկյանին….

Վահան Խաչատրյան

«Առավոտ երիտասարդականի» «ՈւԽ» բաժինը ոչ մի կապ չունի համալսարանական ուսանողական խորհուրդների հետ, «Ուսանողի խոսք» բաժինն է, որտեղ մեր լսարանը հնարավորություն ունի արտահայտվելու իրեն մտահոգով հարցերի շուրջ: Այստեղ կարող եք սիրել, դժգոհել, չարանալ, բարիանալ, կարեկցել, օգնել, շնորհակալ լինել եւ այլն…

Սպասում ենք Ձեր խոսքին` «Առավոտ երիտասարդական» ([email protected])

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829