Լրահոս
Օրվա լրահոսը

«Այսօր չգիտենք, թե կինոյի հերոսը գողական է, բժի՞շկ, դասախո՞ս, թե՞ հասարակ մարդ»

Փետրվար 29,2012 17:22

21-րդ դարում երիտասարդների աշխարհայացքի ձևավորման մեջ իրենց դեր են կատարում նաև ֆիլմերը: Այժմյան բարձր տեխնոլոգիաները թույլ են տալիս կինոթատրոնում ցուցադրված ֆիլմը ընդամենը օր հետո դիտել համացանցով: 18-ամյա Հրաչ Շահվերդյանն էլ այն երիտասարդներից է, ով դրանք դիտում է համացանցով: Սիրում է տարբեր ժանրերի ֆիլմեր` գեղարվեստականից մինչև պատմավավերագրական: Իր ամենասիրելի ֆիլմը «Կնքահայրն» է:

«Այդ ֆիլմը սիրում եմ, քանի-որ ներկայացնում է այն վիճակը, որը շարունակվում է մինչև այսօր»,- ասում է Հրաչը: Ֆիլմեր դիտել չի նշանակում միայն ժամանակ անցկացնել: Ինքն է ասում: Պետք է կարողանաս հասկանալ  ֆիլմի ասելիքը, և ինչո՞ւ չէ` սովորել այն: Ըստ նրա՝ ոչ բոլոր ֆիլմերը կարելի է ստացված համարել:

«Tри метра над небом», «Сумерки», «Notebook», «Спеши любить». Սրանք այն ֆիլմերն են, որոնք նախընտրում է այսօրվա երիտասարդությունը:

Հայկական պետական մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետի հեռուստառեժիսուրայի, օպերատրության ու գեղալուսանկարչության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Աիդա Հովհաննիսյան էլ, խոսելով վերոհիշյալ ֆիլմերի մասին, ասում է. «Դրանք ժամանակավոր են: Դա էլ պետք է լինի: Տարիքային է: Չենք կարող դա խլել երիտասարդներից: Ամեն տարիք ունի իր պահանջը»:

Ըստ նրա՝ սպասարկողն է մեղավոր, երբ հայտարարում է` պահանջարկ կա, դրա համար ենք այսպիսի խոտան արտադրում:

Երիտասարդության մեծ մասի մտահորիզոնն էլ, իրենց ընտրած մասնագիտության հանդեպ հետաքրքրություն չունենլու պատճառով, բավականին վատ վիճակում է գտնվում:

Հեռուստասերիալները տիկին Հովհաննիսյանի համար խոտան են: Պատմում է, որ ընդմիջումների ժամանակ իր ուսանողները զրուցում են հեռուստասերիալներից: Բայց դրանից էլ սովորելու բան ունեն. որպես ռեժիսոր՝ ինչպես պետք է չաշխատեն:

«Ժամանակակից ֆիլմերը, ավելի հաճախ, ծառայում են որպես բիզնես պրոեկտներ, որպես շահույթ հետապնդող ծրագրեր, քան բարձր արվեստի օրինակ»,- ասում է պրոֆեսորը: Բայց հետաքրքիր ու լավ ֆիլմեր, հատկապես արտասահմանյան ֆիլմերում նա տեսնում է: Մի շարք տեղական ֆիլմերի մեջ էլ տեսնում է նաև հերոսի բացակայություն, այն հերոսի, որին մենք պետք է ընդօրինակենք. «Այսօր չգիտենք, թե կինոյի հերոսը գողական է, բժի՞շկ, դասխո՞ս է, թե՞՛ հասարակ մարդ»,- ասում է նա:

 

 

Արամ Արարատյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829