Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանից հետաքրքրվեց, թե հունվարի 1-ից ինչու են գրախանութներում թանկացել գրքերի գները: Նախարարը բացատրեց, որ գրահրատարակչության ոլորտը չեն հարկում լրացուցիչ հարկերով ու օրեր առաջ ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ անձամբ է փորձել հասկանալ պատճառները: «Գրավաճառներն ու գրահրատարակիչները հասկացան, որ հարկային բեռի փոփոխություն չկա: Գրողները առաջարկում են նոր արտոնություն տալ գրահրատարակչության ոլորտին» Գրողների առաջարկը նախարարությունը դեռ քննարկում է: Վարչապետն էլ հետաքրքրվեց. « Ձեր բացատրություններից հետո գները պե՞տք է նվազեն»: Վարչապետի դիտարկմամբ, ոլորտում պետք է մրցակցություն լինի, որովհետեւ վերջին շրջանում 10 նոր գրախանութ է բացվել: Վարչապետը ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանին հանձնարարեց ուսումնասիրել ու վերահսկել ոլորտը՝ գնաճի պատճառները պարզելու համար:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: