
Էլիզաբեթը, ինչպես բեմից ասաց, չէր սպասում, որ կհայտնվի վտանգավոր գոտում: Մեր հետ զրույցում էլ նշեց, որ երևի վերադարձը այնքան էլ ազդեցիկ չէր և հեռուստադիտողն ուրիշ բան էր սպասում իրենից, նաև խոստացավ. «Քանի որ ունեմ հնարավորություն 5-րդ գալա համերգում ելույթ ունենալու, խոստանում եմ՝ անպայման հեռուստադիտողը ինձ կտեսնի լրիվ ուրիշ էլիզաբեթի կարգավիճակում և հույս ունեմ՝ կհավանի»:
Հեռուստադիտողներիի կայացրած որոշման հետ ժյուրիի անդամներն այնքան էլ համաձայն չէին: Ավետ Բարսեղյանն, ինչպես ասում է, չի հասկանում, թե ինչով է առաջնորդվում հեռուստադիտողը քվեարկելիս. «Երևի թե կարծրատիպային տարբերակով: Կարծրատիպ է որոշակի գույների հանդեպ սովոր լինելը, ինչ-որ լքեց մեր նախագիծը բավական գունավոր էր և անհրաժեշտ»:
«Ամենակարևորը՝ ուզում էի վեցնյակի մեջ մտնել».
Լիաննա Արոյանն ասում է, որ այսօր պատրաստ չէր լքելու նախագիծը. «Բայց մտքիս մեջ ասում էի՝ ո՞վ գիտի»: Մտածում է՝ պատճառը երգի չհասկացված լինելու մեջ է: Հիշում է, թե ինչպես որոշեց մասնակցել նախագծին. «Ես տեսել էի «Հայ սուպերսթարի» 4–րդ եթերաշրջանը և շատ էր դուր եկել: Փոքր ժամանակից շատ եմ սիրել այսպիսի նախագծերը»: Նախագծի մեկնարկում շատ էր ուզում անցնել եզրափակիչ փուլ. «Ամենակարևորը՝ ուզում էի վեցնյակի մեջ մտնել»: Պատմում է, որ այս ընթացքում շատ էր աշխատում, մտածում՝ ոնց պիտի բարձրանա բեմ: «Հայ սուպերսթարին» մասնակցելը իր համար քայլ էր, որ առաջ գնա. «Գիտեմ, որ պիտի ավելի շատ աշխատեմ»: Հետաքրքրվեցինք՝ կա՞ր ինչ-որ երգ, որ շատ էր ցանկանում երգել, բայց չհասցրեց, Լիաննան պատասխանեց՝ հետո կլսեք:
Լիլիթ Սարգսյան



















































