
Սամվելը ծիծաղելով ասում է . «Ճիշտ է ծախսը շատ է, բայց լավ օր է, մեր կանանց ուրախացնում ենք»: Նա ծառայում է հայոց բանակում, բայց ընկերները կօգնեն, որ նվերներ հանձնվի իրենց տերերին: «Մայրիկիս կապույտ հոլանդական վարդեր, քույրիկիս օծանելիք, իսկ սիրելլիս՝ թութակ»:
Սիրահարված Կարենը Լալային նվիրելու է իր ամբողջ օրը. «Կարծում եմ դրանից ավելի լավ նվեր չկա սիրած մարդու համար: Միասին կլինենք ամբողջ օրը»,- ասում է նա: Մարտի 8-ին սկսում է ավելի գնահատել, սիրել, ուշադիր լինել մայրիկի հանդեպ: Այդ օրը բոլոր օրերից տարբերվում է մայրիկը:
8-ամյա Հայկը մեկ ամիս առաջ սկսել է գումար հավաքել, որպեսզի նվերներ գնի: Արդեն ունի 1000 դրամ, որոշել է՝ ում է նվեր գնելու. «Մամայիս, հարսիկիս, ու Սուսան տոտային»: Սուսան տոտան թաղամասի խանութի տնօրենն է, ում Հայկը շատ է սիրում: Մայրիկին, հարսիկին ու Սուսան տոտային նվիրելու է ծաղիկեր:
«Առավոտ երիտասարդականը» շնորհավորում է բոլոր կանանց և աղջիկներին Կանանց միջազգային օրվա` Մարտի 8-ի առթիվ` մաղթելով առողջություն, անսահման սեր, կանացի երջանկություն ու բարձր տրամադրություն:
Մելանյա Հարությունյան


















































