
«Գրիպը պայմանավորված է մի շարք հանգամանքներով` եղանակների ցրտելը, փակ տարածքներում բնակչության շփումը, երբ սենյակները չեն օդափոխվում, պատուհանները չեն բացվում: Մեկ հիվանդի առկայությունը արդեն իսկ կարող է գրիպի պատճառ լինել, քանի որ հիվանդությունը տարածվում է շփման միջոցով»,- հավելում է բժշկուհին: Նրա խոսքով` հիվանդությունը կարող է ուղեկցվել բարձր ջերմությամբ (ջերմությունը կարող է պահպանվել 2-5 օր), ընդհանուր թուլությամբ, գլխացավով, մկանային ցավերով, հարբուխով, հազով, քթի խցանումով, արցունքահոսությամբ… «Ամենավարակիչ շրջանը հիվանդության սկիզբն է, և հենց այդ շրջանում հիվանդի մոտ գտնվողների վարակվելու հավանականությունը շատ ավելի մեծ է: Վարակվելու վտանգ չի սպառնա, եթե հիվանդի մոտ հազ, փռշտոց, քթարտադրություն այլևս չնկատվի»,- նշում է Ա. Կարապետյանը` ավելացնելով, որ գրիպից պաշտպանվելու համար նախևառաջ չպետք է մոտիկից շփվել գրիպով մարդկանց հետ, պետք է պահպանել անձնական հիգիենայի կանոնները, հատկապես հաճախակի լվանալ ձեռքերը օճառով:
Եթե հիվանդը ժամանակին չդիմի բժշկի եւ չստանա համապատասխան բուժում, բժշկուհու խոսքով, գրիպը կարող է բարդություններ առաջացնել. «Հաճախ կարող է հանգեցնել քիթ-կոկորդ-ականջ օրգանների բորբոքման, ինչպես նաև` թոքաբորբի, բրոնխիտի»:
Գրիպը համարվում է ամենաթեթև և ամենածանր հիվանդությունը, որից խուսափելու համար, բժշկուհին տվեց մի քանի խորհուրդ.
•խուսափել հիվանդների հետ շփումից (իսկ արդեն հիվանդներին` մնալ տանը և դրանով վարակի աղբյուր չդառնալ նաև շրջապատի համար),
•հնարավորին չափ շատ հեղուկ օգտագործել,
Ի վերջո` հետևել առողջ ապրելակերպին: •ուտել վիտամիններով հարուստ սնունդ,
•հաճախակի օդափոխել փակ տարածքները,
•չզբաղվել ինքնաբուժմամբ` դիմել մասնագետի,
•պահպանել հազի և փռշտալու էթիկայի կանոնները,
•հագնվել եղանակին համահունչ…
Ռուզան Ասատրյան


















































