Լրահոս
Օրվա լրահոսը

Գրիպը համարվում է ամենաթեթև և ամենածանր հիվանդությունը

Մարտ 20,2012 21:18

Ձմեռն արդեն անցյալում է, սակայն մենք նոր-նոր փորձում ենք վայելել գարնան ջերմությունն ու արևի փայլը: Իհարկե պետք չէ ժամանակից շուտ ուրախանալ և մտածել, որ արդեն ձերբազատված ենք հիվանդություններից ու մրսածությունից: Ինչպես նշում է թերապևտ Արմինե Կարապետյանը` Հայաստանում գրիպի ակտիվացման շրջանը սկսվում է հոկտեմբերից և տևում մինչև մայիս: «Ես արդեն չեմ հիշում` երբվանից եմ գրիպ, հուսանք, գարնան գալուստը կփրկի»,- բողոքում է Քրիստինեն, ով, ինչպես ինքն է ասում, արդեն մի քանի օր է` ջերմությամբ պառկած է: Գրիպը վիրուսային ինֆեկցիոն  հիվանդություն է: Թերապևտի խոսքով, հիվանդության աղբյուրը գրիպով հիվանդ մարդն է, ով վիրուսը փոխանցում է առաջին 3-7 օրվա ընթացքում: Վիրուսն արտադրվում է խոսելիս, հազալիս, փռշտալիս, թքի միջոցով, իսկ ինֆեկցիան փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով: Ա. Կարապետյանի մեկնաբանմամբ, գրիպի նկատմամբ բնակչության ընկալունակությունը խիստ բարձր է. հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ, բացառությամբ մինչև 6 ամսական երեխաները, որոնք օժտված են պասիվ իմունիտետով, իսկ ապաքինումը տևում է 1-2 շաբաթ:

«Գրիպը պայմանավորված է մի շարք հանգամանքներով` եղանակների ցրտելը, փակ տարածքներում բնակչության շփումը, երբ սենյակները չեն օդափոխվում, պատուհանները չեն բացվում: Մեկ հիվանդի առկայությունը արդեն իսկ կարող է գրիպի պատճառ լինել, քանի որ հիվանդությունը տարածվում է շփման միջոցով»,- հավելում է բժշկուհին: Նրա խոսքով`  հիվանդությունը կարող է ուղեկցվել բարձր ջերմությամբ (ջերմությունը կարող է պահպանվել 2-5 օր), ընդհանուր թուլությամբ, գլխացավով, մկանային ցավերով, հարբուխով, հազով,  քթի խցանումով, արցունքահոսությամբ… «Ամենավարակիչ շրջանը հիվանդության սկիզբն է, և հենց այդ շրջանում հիվանդի մոտ գտնվողների վարակվելու հավանականությունը շատ ավելի մեծ է: Վարակվելու վտանգ չի սպառնա, եթե  հիվանդի մոտ հազ, փռշտոց, քթարտադրություն այլևս չնկատվի»,- նշում է Ա. Կարապետյանը` ավելացնելով, որ գրիպից պաշտպանվելու համար նախևառաջ չպետք է մոտիկից շփվել գրիպով մարդկանց հետ, պետք է պահպանել անձնական հիգիենայի կանոնները, հատկապես հաճախակի լվանալ ձեռքերը օճառով:

Եթե հիվանդը ժամանակին չդիմի բժշկի եւ չստանա համապատասխան բուժում,  բժշկուհու  խոսքով, գրիպը կարող է բարդություններ առաջացնել. «Հաճախ կարող է հանգեցնել քիթ-կոկորդ-ականջ օրգանների բորբոքման, ինչպես նաև` թոքաբորբի, բրոնխիտի»:

Գրիպը համարվում է ամենաթեթև և  ամենածանր հիվանդությունը, որից խուսափելու համար, բժշկուհին տվեց մի քանի խորհուրդ.

•խուսափել հիվանդների հետ շփումից (իսկ արդեն հիվանդներին` մնալ տանը և դրանով վարակի աղբյուր չդառնալ նաև շրջապատի համար),

•հնարավորին չափ շատ հեղուկ օգտագործել,

Ի վերջո` հետևել առողջ ապրելակերպին: •ուտել վիտամիններով հարուստ սնունդ,

•հաճախակի օդափոխել փակ տարածքները,

•չզբաղվել ինքնաբուժմամբ` դիմել մասնագետի,

•պահպանել հազի և փռշտալու էթիկայի կանոնները,

•հագնվել եղանակին համահունչ…

 

Ռուզան Ասատրյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031