Ավանդական դարձած «Միսս Հայաստան 2012»-ը մեկնարկելու է ապրիլի 10-ին, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: Այս մասին նշված էր մրցույթի ֆեյսբուքի պաշտոնական էջում: Այն դեռ չի մեկնարկել, բայց արդեն մեծ աղմուկ է բարձրացրել: Քննարկումների առիթ է տվել համացանցում տեղադրված տեսանյութը, որը ներկայացնում է մրցույթի նախընտրական փուլի հեռուստաօրագիրը: Սրանից անմասն մնալ չէր կարող նաև ֆեյսբուքահայությունը: Օգտատերերը տարբեր մեկնաբանություններ ու կատակներ էին անում մասնակից աղջիկների արտաքին տվյալների վերաբերյալ: Այդպիսի մի սուր մեկնաբանության էլ մենք հանդիպեցինք. «Բայց ինչ գեշն եք դուք»: Հեղինակը Վլադ Գասպարյանն էր: Մեզ հետ զրույցում նա ասաց, որ զարմանքը շատ մեծ է եղել. «Կյանքումչէիպատկերացնի, որՀայաստանումտենցգեշաղջիկներկան, որտեղի՞ցէլգտելէին 😀 »: Ըստ նրա` այդ շոուն կազմակերպողները խաղում են հայ աղջկա և հայ կնոջ անվան հետ:
Խայտառակությունը միայն սրանով չի սահմանափակվում: Բլոգեր Տիգրան Քոչարյանից (Փիղ) տեղեկացանք, որ նույնիսկադրբեջանցիներնենշատվատբառերովծաղրումմերաղջիկներին: Ինքն անձամբ է տեսել նախընտրական փուլի հեռուստաօրագիրը. «Մեր ԱԺ նախընտրական ցուցակներն ավելի լավն էին, քանշոուինմասնակցողաղջիկները»:
Կարծում է, որ «Միսս Հայաստան 2012» շոունշատանհաջողէ և չարժե ծաղրուծանակի ենթարկել աղջիկներին: Իսկ դրա պատճառն էլ տեսնում է մեր ներքին մտածելակերպը չհասկացող պրոդյուսերների մեջ, ովքեր
ամեն ինչ կրկնօրինակում են դրսից: Բլոգերի խոսքով, նորմալ ստիլիստ, դիմահարդար կամ վարսահարդար չունենալը աղջիկերի մեղավորությունը չէ:
Նշեմ, որ մենք փորձեցինք գտնել նաև հոլովակը, բայց այն հանվել էր համացանցից:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: