Թաղման հետ կապված թերեւս ամենավերջին բանը, որ կանցնի ձեր մտքով, արարողության ժամանկ ստրիպ պարելն է, ու հավանաբար աշխարհը չէր իմանա այդ արտասովոր ավանդույթի մասին, եթե չլիներ հնեաբան Մարկ Մասկովիչի հեղինակած 40- րոպեանոց դոկումենտալ ֆիլմը նվիրված Թայվանի մշակույթային կյանքի առանձնահատկություններին՝ Dancing for the Dead: Funeral Strippers in Taiwan» վերնագրով:Պարզվեց, որ մինչեւ 1980-ական թվականները, այն տարածված է եղել կզու ամբողջ տարածքով մեկ, անգամ մայրաքաղաք Թայբեյում մեծ մասսայականություն էր վայելում թաղման արարողության այդ ձեւը: Բայց դրանից հետո, երբ իշխանություններն օրենքով արգելեցին թաղման ժամանակ ստրիպ պարելը, ինչը բավական անհեթեթ է հնչում, այդ ավանդույթը պահպանվեց միայն երկրի մի քանի վայրերում: Ստրիպ պարող աղջիկներին թաղման վայր էին բերում հատուկ բեռնատար մեքենաներով, հայտնի Flower Cars անունով: Ըստ տեղի բնակիչների պատմածի՝ ավանդույթը ծնունդ է առել մոտ քառորդ դար առաջ, երբ տարօրինակ պահվածքով մաֆիոզները, ընդհարվելով ու չներելով միմյանց, սպանվածի թաղման վայր էին ուղարկում ստրիպ-պարուհիներին: Իմացա`wiweb.ru-ից:
Ամբողջ աշխարհում միառժամանակ իրենց ծննդյան օրն են նշում մոտավորապես 18 միլիոն մարդ: Գրում է`ehow.com-ը:
Վիճակագրության համաձայն՝ մարդկության 75% ալկոհոլի խորը ազդեցության ժամանակ, զանգում կամ հաղորդագրություն են ուղարկում իրենց նախկին զուգընկերոջը: Հղումը`bibo.kz.
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: