
«Մարդիկ, ովքեր հետևում են իմ արվեստին, քիչ են: Ոչ մի նմանատիպ մրցույթների չեմ մասնակցել»,– «Առավոտ երիտասարդականին» ասում է Տաթևը:
Բիտբոքսով զբաղվող ընկերներ ունի` բոլորը տղաներ են, ցավում է՝ երիտասարդների մեջ չի տեսնում այնքան հետաքրքրվածություն, որքան որ կցանանար տեսնել. «3 տարի առաջ ընդհանրապես գաղափար չունեին դրա մասին: Եթե ասեմ հետաքրքրված չեն, սուտ կլինի: Կարծում եմ երիտասարդների միայն մի–քանի տոկոսին է դա հուզում»: Հետաքրքրությունը շատացնելու համար ուղղակի անհրաժեշտ է որակյալ բիտբոքս: Կլինի որակյալ բիտբոքս` կլինի մեծ լսարան: Կլինի մեծ լսարան, հետևաբար կշատանան և բիտբոքսերները:
Համակարգչային ծրագրեր, նկարել, բոդիբիլդինգ. Տաթևի մյուս հետաքրքրություններն են: Սակայն այս ամենին զուգահեռ նա պատրաստվում է մոտ մեկ ամսից ստեղծել իր երաժշտական խումբը, որի հետ էլ, երևի թե, կմասնակցի X-factor հեռուստանախագծին: «Բացի դրանից՝ ցանկություն ունեմ նաև բացել իմ ստուդիան: Ինքս ինձ համար կձայնագրվեմ: Ով ուզում է, թող լսի, ով չէ` չէ: Երազում եմ բիտբոքսի մեջ լինել առաջինը, գնալ ուրիշ երկիր, հարստանալ ու հետ գալ»,- ասում է Տաթևը:
Եթե մի օր բիտմեյքերը զգա, որ բիտբոքսինգը իր մոտ չի ստացվում, միևնույնն է համոզված է` կստացվի:
Արամ Արարատյան


















































