Մայիսի 4-ին ժամը 12-ին Aravot.am կայքում հեռարձակվելու է «Բաց հասարակության հիմնադրամներ- Հայաստանի» աջակցությամբ հեռարձակվող «Դեմ առ դեմ» առցանց բանավեճի երկրորդ թողարկումը: Այս անգամ հաղորդաշարի հյուրերն են լինելու «Ժառանգության» համամասնական ցուցակում ընդգրկված Անահիտ Բախշյանը եւ Հայ Ազգային կոնգրեսի համամասնական ցուցակում ընդգրկված Գուրգեն Եղիազարյանը: Քննարկման թեման լինելու են բնապահպանական եւ քաղաքաշինական հարցերի շուրջ քաղաքական ուժերի դիրքորոշումները:
Նրանց հարցեր կարող եք ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: