
«Ժառանգության» դրույթները վերաբերվում են երիտասարդ ընտանիքներին, գիտությանն ու կրթությանը: ԱԺ անցնելու դեպքում անպայման այդ հարցերը բարձրացնելու են:
«Երիտասարդ ընտանիքներին կտրվի բնակարաններ, Երևանից 30 կիլոմետր հեռավորության վրա բնակվող ընտանիքներին կտրվի 10 տարի ժամկետով վարկ և հողատարածք` տուն կառուցելու համար: Ուսանողներին հնարավորություն կտրվի վերցնել ուսանողական վարկ, որը կմարեն համալսարանն ավարտելուց հետո: Կաշխատեն ու մարեն այն»,- ասում է «ՀՅԴ» ներկայացուցիչ Վահրամ Թամազյանը:
«Ժառանգությունը» իր առաջնային խնդիրն է համարում երիտասարդների գործազուրկ լինելը. «Հայաստանում այսպես է. անձը մասնագետ է, բայց գործատուն փոխարենը նայի նրա կատարած աշխատանքին, հարցազրույց է անցկացնում, ասում` կզանգեմ, ու սկսում հետաքրքրվել նրա ծանոթ-բարեկամներով»,- ասում է Ստեփան Հասան-Ջալալյանը:
Հայ ազգային կոնգրեսը խնդիրներ տեսնում է ամեն բնագավառում. «Այդ խնդիրները ներկայացված են ՀԱԿ-ի նախընտրական ծրագրում»,- ասում է Զարուհի Հովհաննիսյանը:
Խոսելով երիտասարդների դերի մասին, երեք բանախոսներն էլ փաստեցին, որ միայն երիտասարդության ձայնը կարող է բերել ինչ-որ հաջողության:
«20 տարի է ՝ նորմալ ընտրություն չի եղել: Բայց հիմա եկել է նոր սերունդ ու փոփոխությունները պետք է նրանց հետ կապել»,- ասուլիսը եզրափակեց Վահրամ Թամազյանը:
Արամ Արարատյան


















































