
Ինչպես տեղեկացրել ենք, «Ժառանգությունից» սոցցանցում առավել ակտիվ են եղել Ստյոպա Սաֆարյանը, Զարուհի Փոստանջյանը եւ Կարապետ Ռուբինյանը:
Զարուհի Փոստանջյանի խոսքերով` «Եթե ստատուս գրելով է աշխուժությունը գնահատվել, ապա ես այդքան ակտիվ չեմ ստատուս գրելով: Ուրիշ բան, որ ուրիշները նյութեր են հղում արել, ես տարածել եմ, բայց ես ստատուս շատ չեմ գրում, ընդհակառակը: Իմ էջը բաց է, ուրիշներն էլ կարող են նյութեր տեղադրել: Անհասկանալի է, ինչպես են չափումն արել»:
Մեր հարցին` համաձայն չե՞ք հետազոտության արդյունքների հետ` Զարուհի Փոստանջյանը պատասխանեց. «Ոչ թե համաձայն չեմ, այլ այդ չափումն է անհասկանալի: Ես հետեւում եմ, բայց որ հաճախ մտնեմ` մեկնաբանություններ գրեմ` չէ: Ստյոպան ավելի շատ է մտնում»:
Կարդացեք նաև

Հետազոտության արդյունքները ներկայացնելիս կենտոնի ղեկավար Լաուրա Բաղդասարյանը նշեց, որ «Ֆեյսբուքում» ակտիվությունը ընտրությունների արդյունքների հետ կոնկրետ Ստյոպա Սաֆարյանի դեպքում նշանակություն չունեցավ, քանի որ նա չանցավ խորհրդարան: Այս առնչությամբ Զարուհի Փոստանջյանը հավելեց, որ եթե ֆեյսբուքը դեր խաղար` Ստյոպա Սաֆարյանը կանցներ. «Եթե նորմալ ընտրություններ լիներ` նույնպես կանցներ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































