Կարաբալա արձանի հեղինակ, քանդակագործ Լևոն Թոքմաջյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ շատ հավանական է, որ արձանը վերադարձվի իր նախկին տեղը: Թոքմաջյանի փոխանցմամբ՝ «Երեկ երեկոյան ինձ զանգեց քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Նա եւս այն կարծիքին է, որ Կարաբալայի արձանը պետք է վերադարձվի իր նախկին տեղը, որովհետեւ նրա տեղը, անկախ ամեն ինչից, խորհրդանշում է բարություն, ծաղիկներ, հետեւաբար՝ պետք է լինի նույն տեղում»:
Թոքմաջյանը նշեց, որ «Կարաբալայի» հարցը կլուծվի այսօր ժամը 17-00-ին կայանալիք քննարկման արդյունքում:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: