Օրեր առաջ «Առավոտ երիտասարդականը»անդրադարձել է Արմինե Գրիգորյանի՝ Հայաստանից հեռանալու նորությանը, սակայն պատճառներն այն ժամանակ դեռ հաստատուն չէին: Ըստ ասեկոսեների՝ երգչուհին հեռացել է Հայաստանից, քանի որ իր նոր հաղորդումը մերժվել է բոլոր հեռուստաընկերությունների կողմից: Մենք ներկայացրել էինք միայն զրույցը երգչուհու եղբոր՝ Սամվել Գրիգորյանի, հետ, ում խոսքով՝ այս խոսակցություններն իրականությանը չէին համապատասխանում:
Bravo.am-ին հաջողվել է կապ հաստատել Արմինե Գրիգորյանի հետ, որն էլ, մեկնաբանելով մամուլում տարածված լուրը, թե արտագաղթի պատճառը բոլոր հեռուստաընկերությունների կողմից իր նոր հաղորդման մերժումն է եղել, ասել է հետեւյալը. «Լուրերը ճիշտ են, բայց մեկնել եմ ոչ միայն այդ պատճառով. որոշել եմ նաև ժամանակավոր հանգստանալ, օդափոխվել ու թարմանալ»: Խոսելով Հայաստան վերադառնալու մասին՝ երգչուհի – հաղորդավարուհին ասել է. «Ուշ թե շուտ բոլորս էլ վերադառնալու ենք` Հայաստանը և հայերին խենթի պես սիրելու շնորհիվ»:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: