
Այս նախգիծը երեխաների և երիտասարդների կյանքում կավելացնի այնպիսի ֆիլմեր դիտելու հնարավորությունը, ինչպիսիք անձի մեջ բարություն, ազնվություն, մարդասիրություն, նվիրվածություն և մարդկային այլ բարձր հատկանիշներ են ձևավորում: «Հեքիաթֆիլմ» նախագիծն իր ֆիլմերով նպատակ ունի ճիշտ կազմակերպել երեխաների և ինչո՞ւ ոչ, նաև ողջ ընտանիքի ժամանցը: Այսինքն՝ այս նախագծում տեղ գտած ֆիլմերը, չունենալով տարիքային սահմանափակում, դիտողի համար լինելու են միաժամանակ և՛ժամանցային ու հաճելի, և՛ հոգեբանորեն անվնաս, և՛ ուսումնադաստիարակչական՝ առաջարկելով վնասակար սովորություններից ու դաժան ցանկություններից հրաժարվելու տարբեր եղանակներ:
Նշենք, որ «Հեքիաթֆիլմը» , որպես հեղինակային նախագիծ «Հայհեղինակ»-ում գրանցվել է 2009թ. հոկտեմբերի 23-ին: Իսկ առաջին՝ «Թևավոր Երազանքը» ֆիլմը կինոդիտողների դատին է հանձնել 2010թ. սեպտեմբերի 29-ին «Մոսկվա» կինոթատրոնում:
Նարինեն խորհուրդ է տալիս բոլորին դիտել ոչ թե այն ֆիլմերը, որոնք թվացյալ պահանջարկ ունեն, այլ այն, ինչն իրենց սիրտը, միտքը, խիղճն ու հավատն են թելադրում: «Սիրելի կինոդիտողներ, հավատացե՛ք, շատ բան հենց ձեզնից է կախված: Ընտրություն կատարելուց առաջ լավ մտածեք: Եթե դուք չքաջալերեք անօրակությունը, նույն ռեժիսորը երկրորդ անգամ նմանատիպ ֆիլմ չի նկարահանի: Հարգելի հանդիսատես, ամեն ինչ սկսվում է քեզնից ու որոշվում քեզանով»,-հորդորում է նա:
Արդեն նկարահանված է նախագծի երկրորդ՝ «Արժանի լինել» ֆիլմը: Այս պահին ընթանում են ֆիլմի մոնտաժային աշխատանքները: «Արժանի լինել» ֆիլմը երեխաների և նրանց ծնողների դատին կհանձնվի աշնանը:
Քրիստինա Միրզոյան
Դեռ չե՞ ք հավանել «Առավոտ երիտասարդականի» ֆեյսբուքյան էջը: Շտապեք հավանել եւ կարդալ երիտասարդական թեմաներով լավագույն հրապարակումները
:


















































