ATV հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Pop հանրագիտարան» հաղորդման դիտողները անհանգստացել էին, դիմել «Առավոտ երիտասարդականին» պարզելու՝ ինչու՞ եթեր չի հեռարձակվում իրենց սիրելի հաղորդումը: Հաղորդման վարող Մհեր Բաղդասարյանը միանգամից նկատում է՝ անհանգստացողները համացանցով հաղորդմանը հետեւողներն են, որովհետեւ «Pop հանրագիտարան»-ը հեռուստաեթերով բնականոն ձեւով եթեր է հեռարձակվում. «Պարզապես վերջին մի քանի հաղորդում Youtube-ում չեն դրվել՝ տեխնիկական խնդիրներ կան, դրանք հարթվելուց հետո բոլոր հաղորդումներն էլ կդրվեն,- ասում է Մհեր Բաղդասարյանը,- ես հասկանում եմ, որ անհանգստությունը հաղորդման բնույթի պատճառով է. մտածում են սպառնալիքներ են տեղացել, հաղորդումը փակել են, բայց նման բան չկա, մենք արդեն մեկ տարի երկու ամիս աշխատում ենք եւ դեռ շարունակելու ենք աշխատել»:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: