Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանական «օրենք սեւ ցուցակի մասին»

Հունիս 30,2012 10:30

 

Միլլի մեջլիսի երեկվա նիստում Գանիրա Փաշաեւան հարուցել է «Ղարաբաղ չթույլատրված այցելությունների մասին» Ադրբեջանի «օրենք» ընդունելու հարցը: ԵԽԽՎ-ում «ԼՂ հարցով ենթակոմիտեի աշխատանքները խթանելու» նպատակադրվածության մեջ համոզիչ պարտություն կրելուց հետո, նա, հասկանալի է, «տանը պատերն էլ օգնում են» սկզբունքով վերապատմել է «ֆրանսիացի մի պատգամավորի հետ, որ Լեռնային Ղարաբաղ է այցելել, բանավեճի մանրամասնությունները»: Իսկ ԼՂ «չթույլատրված այցելությունների մասին օրենք» ընդունելու միտքը, հավանաբար, Գանիրա խանումի գլխում ծագել է ԵԽԽՎ ամառային նստաշրջանի կուլուարներում: Բացառված չէ, որ նրա խորհրդատուն Վրաստանի պատվիրակներից է եղել: Չէ՞ որ այդ երկրում «Օկուպացված տարածքների մասին» օրենք արդեն իսկ գործում է: Բայց այդ օրենքով քրեական պատասխանատվության կամ 2000 լարի տուգանքի են ենթարկում նրանց, ովքեր, լինելով Աբխազիայում եւ Հարավային Օսիայում, հատում են Վրաստանի` միջազգայնորեն ճանաչված սահմանը:

 

Գանիրա Փաշաեւան առաջարկել է ընդհանրապես «օրենքով արգելել օտարերկրացիների կողմից Լեռնային Ղարաբաղ այցելելը»: Ինչպե՞ս է նա պատկերացնում այդ «օրենքի գործնական կիրառումը»` մնում է կատարելապես մութ: Ամբողջ աշխարհում գիտեն, որ, այցելելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, հայտնվում են Ադրբեջանի ԱԳՆ «սեւ ցուցակում» եւ չեն կարող այդ երկիր մուտքի վիզա ստանալ: Եվ, չնայած դրան, Արցախ ժամանողների թիվը տարեցտարի մեծանում է: Հետեւաբար, մարդիկ ընտրություն կատարում են եւ որոշում Ադրբեջան այցելելու «հաճույքը» ստորադասել ԼՂՀ -ում գտնվելու «հետ կապված ռիսկերին»:

 

Փաշաեւայի «օրենսդրական նախաձեռնության» բուն դրդապատճառը ոչ թե «օկուպացված տարածքների» ճակատագրի հանդեպ «մտահոգությունն» է, այլ` որպեսզի ԼՂՀ առաջիկա նախագահական ընտրություններին հնարավորինս քիչ միջազգային դիտորդներ ներկայանան: Այո, «մախաթը պարկում չես թաքցնի»: Նա ինքն է ասում, որ Լեռնային Ղարաբաղ այցելելով` «նրանք դիտարկում են «ընտրությունները» (պահում ենք Փաշաեւայի խոսքի «հմայքը» – Վ. Ա.) եւ անում զանազան հայտարարություններ»:

 

Սա էլ Ադրբեջանի գլխավոր հոգսն է` որ ԼՂՀ նախագահական ընտրություններին «դիտորդներ չլինեն, գնահատականներ չհնչեցվեն»: Այլ կերպ չպիտի էլ մտածեին: Չէ՞ որ մեկ տարի հետո էլ Ադրբեջանում են նախագահական ընտրություններ: Եվ ինչպե՞ս կարելի է թույլատրել, որպեսզի ԼՂՀ-ում դիտորդություն իրականացրած անձինք ներկա լինեն Իլհամ Ալիեւի բեմադրած աբսուրդի թատերախաղին, որի անունը «համաժողովրդական թեկնածուին միաձայն սատարել» է:

 

Այդ իսկ պատճառով էլ, այո, հնարավոր է, որ Ադրբեջանում «սեւ ցուցակի մասին օրենք» ընդունվի: Բայց դա ուժի եւ վստահության նշան չէ, այլ` հուսահատության: Վերջին ծայրահեղությանը, որպես կանոն, դիմում են միայն ամենածայրահեղ դեպքում:

«Ազգ»

 

 


 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930