Արդեն պատրաստ է երգիչ Միհրան Ծառուկյանի նոր տեսահոլովակը: «Կփրկեմ»-ի խոսքերի հեղինակը Դիանա Գրիգորյանն է, երաժշտությունը գրել է Էդգար Ալեքսանյանը, իսկ ռեժիսորը` Հրաչ Քեշիշյանն է: Այն լ «Դժվար ապրուստ» հեռուստասերիալի նոր soundtrack-ն է: Ի դեպ`այնտեղ նկարահանվել են նաեւ վերոհիշյալ սերիալի գլխավոր դերերում հանդես եկող երկու աղջիկներ:
«Կփրկեմ»-ը հենց երեկ է դրվել Միհրանի յութուբյան էջում, բայց արդեն հասցրել է ունենալ հարյուրից ավելի դիտումներ:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: