Ամառային օլիմպիական խաղերն այս անգամ համընկնում են մուսուլմանական տոնակատարություններից մեկի՝ Ռամադանի, հետ եւ դրա հետեւորդները լուրջ խնդիրների առջեւ են հայտնվել:
ИТАР-ТАСС-ի տեղեկություններով Լոնդոնում խաղերի ժամանակ լինելու է մոտ 3 հազար մուսուլման մարզիկ: Եվ նրանք կամ պետք է շարունակեն նորմալ նախապատրաստվել խաղերին, կամ պաս պահեն, ինչը կտրուկ կնվազեցնի նրանց մրցունակությունը: Մասնավորապես, Կանադայի դրոշի ներքո հանդես եկող 10 հազար մետր վազորդ, սոմալիացի Մոհամեդ Ահմեդն արդեն հայտարարել է, որ հրաժարվում է կատարել կրոնի պահանջը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: