
Տիկին Մելքոնյանը պնդում է, որ զուր են մտավախությունները, թե երեխաներին այլ նպատակով են Թուրքիա տանում: Նա հավաստիացրեց, որ ոչ մի երեխա առանց անձնագրի սահման չի հատի, քանի որ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը խոստացել է լուծել անձնագրի խնդիրը: «Սոցապ նախարարությունից մեզ հետ գալու է ավագ մասնագետ Անուշ Բադալյանը, Գավառի մանկատնից՝ ուսումնական գծով փոխտնօրենը, երգչախմբի ղեկավարը, սոցաշխատողը»,-հայտնեց նա: Ապա հավելեց. «Ես էլ եմ մեկնելու, որ տեսնեմ՝ երեխաներից ով ինչ կերավ, ում փորը ցավեց, ինչպես լողացան Մարմարայում կամ ինչպես երգեցին ու պարեցին: Թող տեսնեն մեր պապենական հողերը, որ զգան կորցրածի ցավը»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































