Արդարադատության նախարարության կողմից մշակվել է եւ այսօր ներկայացվեց ՀՀ իրավական եւ դատական բարեփոխումների 2012-2016թթ. ռազմավարական ծրագիրը: Համաձայն այդ ծրագրի «Դատախազության գործունեության արդյունավետ բարձրացմանն ուղղված միջոցառումներ» բաժնի, վերանայվելու է դատախազների նշանակման, դատախազների թեկնածուների ցուցակից հանելու կարգը, ինչպես նաեւ վերանայվելու է դատախազի օգնական ունենալու նպատակահարմարության հարցը: Բարեփոխություն է համարվել դատախազներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համակարգի հստակեցումը:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: