
«Ջրային կառույցներ» ՓԲԸ-ն այս աշխատանքներն իրականացնում է նաեւ Կարապի լճում, սակայն, չնայած այդ ամենին, նկատվում է լճի` ոչ մաքուր լինելը: Կառույցի տնօրենը դա բացատրում է այսպես. «Նկատած կլինեք, որ լճի ջուրը մաքրելուց 2-3 օր հետո հատակը սեւանում է: Դա ունի պարզ պատճառ`6 կարապները, որոնք բերվել են այս տարի. դրանք շատ են կեղտոտում ջուրը, նույնն է, ինչ ասենք ծրտի 100 հավ, դրան գումարած, քաղաքացիները ինչ պատահի ջուրն են նետում, չնայած, որ ցուցանակ է փակցված, որ չի կարելի լողանալ եւ կերակրել կարապներին: Կարապի լիճը քլորացվում է միայն մեկ անգամ, յոթ օրերի ընթացքում քլոր չենք անում, որպեսզի կարապներին չվնասենք: Եթե մենք քլորացնենք, ես չգիտեմ՝ նրանց կվնասի, թե՝ ոչ: Կան տեղեր, որ դրանից հետո կարապները նորմալ ապրում են: Կենդանաբանական այգու մասնագետներին, երբ հարցրեցի, նրանք չերաշխավորեցին` քլորացումից հետո կարապների աչքերը կկուրանա՞ն, թե՝ ոչ, դրա համար էլ այդպիսին է լճի վիճակը»:
Կարապներին Կարապի լճից հանելու խնդրանքով «Ջրային կառույցներ» ՓԲԸ-ն չի դիմել Երեւանի քաղաքպետարանին, հակառակը` հենց նրանց կողմից են ստացել կարապների տեղափոխման հանձնարարությունը:
Արամ Արարատյան


















































