Որոշ երգիչներ անցել են ամառային հանգստի, ոմանք դեռ աշխատում են՝ անակնկալներ մատուցելով իրենց երկրպագուներին: Նրանցից մեկն էլ Ռազմիկ Ամյանն է, ով իր երկրպագուներին ներկայացրեց իր՝ «Կորած սեր» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը: Երաժշտության և խոսքերի հեղինակը Արա Հովհաննիսյանն է: Youtube-ում տեսահոլովակը տեղադրվել է երեկ՝ հուլիսի 31-ին, և արդեն ունի 2000-ից ավելի դիտում: Մեկնաբանություններ նույնպես կան. «Ինչ լավն ես դու Ռազ ջան, երգն էլ շատ լավնա, ուղղակի տխրում եմ, երբ լսում եմ, արտասվում եմ ամեն անգամ», «Լավ կատարում, հետաքրքիր տեսահոլովակ, բայց երաժշտությունը շատ մեծ հավանակնությամբ պլագիատա, եթե ոչ ամբողջությամբ, ապա մեծ մասը, չափից դուրս ցանոթ ա, մոտակա ժամանկներս կփորձեմ գտնել բնօրինակը, ամեն դեպքում հետաքրքիր աշխատնաք էր, շնորհավորում եմ», «Շատ գեղեցիկ տեսահոլովակ, և ինչպես միշտ գեղեցիկ կատարում»…
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: