Ասփարան Ջավախքի ամենափոքր գյուղերց մեկն է: Ասպար նշանակում է ասպ և ար, տղամարդ և զրահ: Այս գյուղի մասին գրավոր քիչ տեղեկություններ են պահպանվել, որոնցից մեկի՝ «Gurjistanis vilaietis didi davtari»-ի տեղեկացմամբ՝ 1595 թվականին Ասփարան Օսմանյան կայսրության պետական գանձարան էր մուծում 3000 akches հարկ:
Հիմա գյուղը դատարկվել է, բնակիչները տեղափոխվել են ավելի բարեկեցիկ բնակլիմայական պայմաններ ունեցող բնակավայրեր:
Ձմռանը, ճանապարհների անանցանելիության պատճառով, գյուղը գրեթե կտրվում է մերձակա բնակատեղիներից: Այժմ գյուղում ապրում է ընդամենը 4-5 ընտանիք: Այստեղ գյուղացին զբաղվում է անասնապահությամբ, գյուղատնտեսությամբ և ձկնորսությամբ:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: