Ինչպես հայտնի է` գոյություն ունեն բազմաթիվ տարբերակներ,միջոցներ ձերբազատվելու ավելորդ քաշից, սակայն ֆրանսիական օծանելիք արտադրող հայտնի Robertet և Veld’s ընկերությունները համատեղ թողարկել են օծանելիք, որը թույլ կտա նիհարել: Օծանելիքը պատրաստավծած է այնպիսի նյութերից, որոնք, կպչելով մարմնին, բարձրացնում են ուրախության հորմոնը` էնդորֆինը, որը նպաստում է տրամադրության բարձրացմանը, ինչը և նվազեցնում է ուտելու ցանկությունը:


Եթե շնաձուկը լողա մեջքի վրա, նա կընկնի կոմայի մեջ:
Մահից փրկված ավանակը նկարչուհի է դարձել եւ գումար է աշխատում` նկարներ վաճառելով: Պետի մականվամբ ավանակին, որը հայտնի է ամեն ինչ լեզվով փորձելու իր հակումով, մի անգամ տեսել են վրձինը բերանով բռնած, որը տարուբերում էր թղթի վրա: Այդ ժամանակ մարզիչ Վիկի Գրինսլեյդը որոշել է ավանակի մոտ զարգացնել այդ շնորհը` կիրառելով հատուկ մեթոդներ: Մեկ «աբստրակտ» նկար ստեղծելու համար ավանակից պահանջվում է 10 րոպե ժամանակ: Վերջին անգամ ավանակի աշխատանքները գնել են տեղական առեւտրի կենտրոնից` վճարելով 150 հազար դոլար: «Տաղանդավոր» ավանակը բերվել է Ռումինիայից, որտեղ նրան գնել են «HorseWorld» կենդանիների փրկության բարեգործական գործակալության աշխատակիցները: Ստորև ներկայացված են Պետիի աշխատանքներից մի քանիսը:
Անդրանիկ Ջալալյան






















































