Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանսիացիները ստեղծել են աշխարհում առաջին օծանելիքը, որը կօգնի նիհարել

Օգոստոս 07,2012 22:10

Ինչպես հայտնի է` գոյություն ունեն բազմաթիվ տարբերակներ,միջոցներ ձերբազատվելու ավելորդ քաշից, սակայն ֆրանսիական օծանելիք արտադրող հայտնի Robertet և Veld’s ընկերությունները համատեղ թողարկել են օծանելիք, որը թույլ կտա նիհարել: Օծանելիքը պատրաստավծած է այնպիսի նյութերից, որոնք, կպչելով մարմնին, բարձրացնում են ուրախության հորմոնը` էնդորֆինը, որը նպաստում է տրամադրության բարձրացմանը, ինչը և նվազեցնում է ուտելու ցանկությունը:

Ամենաթանկ ռուբիկ-կուբիկը: Այն ամբողջովին պատրաստված է ոսկուց և թանկարժեք քարերից: Այն մնացած ռուբիկ-կուբիկներից չի տարբերվում իր չափերով, արժե 1,5 միլիոն ԱՄՆ դոլար:

Պերուում մի սրճարան կա, որտեղ կարելի է փորձել հատուկ խմիչք՝ պատրաստված գորտից: Պատրաստման մեթոդներից մեկով` բլենդերով խառնում են կենդանի գորտ, մեղր, ալոենի հյութ և կակաչի արմատ: Ենթադրվում է, որ այս խմիչքը օգնում է տարբեր հիվանդությունների դեմ պայքարին, ինչպես օրինակ` ասթմայի կամ բրոնխիտի:

Եթե շնաձուկը լողա մեջքի վրա, նա կընկնի կոմայի մեջ:

 

Մահից փրկված ավանակը նկարչուհի է դարձել եւ գումար է աշխատում` նկարներ վաճառելով: Պետի մականվամբ ավանակին, որը հայտնի է ամեն ինչ լեզվով փորձելու իր հակումով, մի անգամ տեսել են վրձինը բերանով բռնած, որը տարուբերում էր թղթի վրա: Այդ ժամանակ մարզիչ Վիկի Գրինսլեյդը որոշել է ավանակի մոտ զարգացնել այդ շնորհը` կիրառելով հատուկ մեթոդներ: Մեկ «աբստրակտ» նկար ստեղծելու համար ավանակից պահանջվում է 10 րոպե ժամանակ: Վերջին անգամ ավանակի աշխատանքները գնել են տեղական առեւտրի կենտրոնից` վճարելով 150 հազար դոլար: «Տաղանդավոր» ավանակը բերվել է Ռումինիայից, որտեղ նրան գնել են «HorseWorld» կենդանիների փրկության բարեգործական գործակալության աշխատակիցները: Ստորև ներկայացված են Պետիի աշխատանքներից մի քանիսը:

 

Անդրանիկ Ջալալյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031