Սերինե Պողոսյանը ներկայացրել է իր նոր երգը. այն կոչվում է «Oh Paris Paris»: Երգչուհին հանրությանն ավելի շատ հայտնի է դարձել «Սառը քամի» երգով, որը նա կատարում է Անդրեի հետ: «Oh Paris Paris»-ը Youtube-ում հայտնվել է օրեր առաջ և հասցրել է գրանցել 200-ից ավելի դիտում: Կարծիքների ու մեկնաբանությունների պակաս ինչպես միշտ չի զգացվում, հատկապես բացասական կարծիքների. «Էս ինչ ապուշ երգա», «Ֆրանսերենն ինձ սպանեց, էսքան անիմաստ երգ. իմ կողմից մի հատ dislike», «Ժամանակակից երաժշտության տենդենցներին համապատասխան երգա, ստանդարտ pop երաժշտությունա, բայց գործիքավորումը շատ լավ էր արված» «Շատ լավ երաժշտություն ու շատ լավ ձայն», «Շատ հավես երգա, շնորհավորում եմ»:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: