Աթենքում ընթացող շախմատի մինչեւ 20 տարեկանների աշխարհի առաջնության 11-րդ տուրում գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը պարտության մատնեց ամերիկացի Կոնրադ Հոլթին եւ 8,5 միավորով բարձրացավ մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնական: Սամվելն ընդամենը կես միավոր է ետ մնում երկու առաջատարներից՝ Թուրքիայի դրոշի ներքո հանդես եկող Ալեքսանդր Իպատովից եւ հունգարացի Ռիչարդ Ռապպորտից: Նախորդ տուրից հետո ութերորդ տեղում ընթացող Կարեն Հ. Գրիգորյանը պարտվեց չինացի Յի Վեյին եւ 7,0 միավորով նահանջեց 12-րդ հորիզոնական: Դիրքերը որոշակիորեն բարելավեց Վահե Բաղդասարյանը, որը առավելության հասնելով Վլադիսլավ Կովալյովի նկատմամբ՝ միավորներով հավասարվեց Վահեին եւ ընթանում է 24-րդ տեղում:
Աղջիկների պայքարում մեր միակ մասնակիցը՝ Շուշաննա Սարգսյանը, ոչ-ոքի է արել եւ 5,5 միավորով 36-րդն է: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: