
Սուրեն Սիրունյանի մահը մեծ կորուստ է բոլորիս համար, քանզի նա այն մարդկանցից էր, ով իր կյանքի ողջ ընթացքում նվիրվել է իր գործին, դեռևս պատանի հասակից նա Ղարաբաղյան շարժման բացառիկ նվիրյալ էր: Սիրունյանի անձնազոհ կերպարը մշտական պայքար է մղել հայրենիքի և ՀՀ քաղաքացիների ազատության համար՝ ինքն իրեն զրկելով ազատությունից:
Անդառնալի ու ցավալի կորուստ՝ կորուստ մի մարդու, որի ներուժը կարող էր անգնահատելի լինել իր հայրենիքի, իր ընկերների և իր ընտանիքի համար:
«Ազատ Դեմոկրատներ» կուսակցությունն իր խորին ցավակցությունն է հայտնում Սիրունյանի ընտանիքի անդամներին և մերձավորներին: Մեր ընկերոջ վառ հիշատակը հավերժ մնալու է մեր սրտերում:
«Ազատ Դեմոկրատներ» կուսակցության լրատվական ծառայություն


















































