
Սերգեյ Շաքարյանցը հավելեց, որ Ազնավուրը գործել է որպես Ֆրանսիայի քաղաքացի և արևմտյան շոու-բիզնեսի ներկայացուցիչ. «Բառացում եմ գումարային հարցում նրա շահագրգռված լինելը: Եթե նրան դիտարկենք որպես Արևմտյան շոու-բիզնեսի ներկայացուցիչ, ապա քննադատելն անիմաստ է: Այդպիսի համերգ նա կարող էր տալ, օրինակ, Սիրիայի ընդդիմադիրների ճամբարում»:
Քաղաքագետի խոսքով, ժամանակին թուրք փաշաներին պատկանած ամրոցի վերաբացմանն Ազնավուրին, հավանաբար, խնդրել է ելույթ ունենալ Ֆրանսիայի կառավարությունը, «Հարցը քաղաքական ենթատեքստ ունի. վաղը ևս մի հայի Ֆրանսիայից կուղարկեն` ի աջակցություն Սահակաշվիլիին: Չի բացառվում, որ Ազնավուրը վարդագույն երևակայությամբ ցանկացել է լավ գործ անել, բայց ես դրան չեմ հավատում»:
Քաղաքագետի համոզմամբ` ռուսը է ֆաշիստ է վրացիների համար, իսկ թուրքը` բարեկամ. «Բաթումին դառնում է թուրքերի երկրորդ մայրաքաղաքը, իսկ Վրաստանը` Թուրքիայի տարածքային կցորդը: Վրաստանի իշխանությունը ծախված է: Սահակաշվիլու վարչակագը սերմանում է հակառուսական ատելություն, օրինակ, ասում է, թե վերաբացված տաճարը ռուսներն են քանդել, մինչդեռ 17-րդ դարում ռուսները մուտք չեն գործել Վրաստան: Իրականում դա հենց թուրքերի քանդածն է»:
Կարդացեք նաև
Սերգեյ Շաքարյանցը նաև ասաց, որ Վրաստանը պատրաստ է ենթարկվել նոր «տերերին». «Վաղը չէ մյուս օրը Սահակավիլին չի լինի, և վրացիները կլիզեն հերթական ռուս թագավորի ոտքերը: Հենց նոր տեր են տեսնում, վազում են նրա ետևից»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ


















































