
չպետք է թույլատրի, որ սրանք խոսեն ազգի անունից։
Ընդհանրապես՝ ազգային հողի վրա հիստերիան ամենավտանգավոր բանն է, որ կարող է տեղի ունենալ մեզ հետ։ Հասկանալի է, որ էմոցիաները փոթորկվում են, եւ չափը պահպանելն ու ծայրահեղությունների մեջ չընկնելը բարդ է, բայց նացիոնալիստական հիստերիան ու հակաադրբեջանական կրքերը չպետք է կուրացնեն մեզ։
Այս էմոցիոնալ վիճակից հարկ է օգուտով դուրս գալ, այլ ոչ թե լրացուցիչ կորուստներով։ Իսկ կորուստները կարող են շատ մեծ լինել։ Ակնհայտ է, որ այս քայլով ադրբեջանական կառավարությունը պատրաստվում է պատերազմի։ Նաեւ չի բացառվում, որ սրանով նաեւ սադրում է մեզ, որ պատերազմական գործողությունները սկսելու պատասխանատվությունը դրվի մեզ վրա։ Այս օրերին մեզանում ամենուր հնչում են կոչեր՝ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցությունները դադարեցնելու մասին: Իրականում նման քայլը կնշանակի, որ մենք ընդունում ենք մարտահրավերը եւ բարձրացնում ենք Ադրբեջանի նետած ձեռնոցը։ Իսկ պատերազմը, կարծում եմ, այն վերջին գործողությունն է, որից պետք է խուսափեն բոլոր ողջամիտ ժողովուրդները, քանզի ոչ մի պատերազմից եւ ոչ մի կողմ միանշանակ շահած դուրս չի գալիս:
Կարդացեք նաև
«Հրապարակ»


















































