
Բացի բնակարանից՝ իր ծնողների միջոցներով ձեռք է բերվում կահույք, կենցաղային տեխնիկա, ինչպես նաեւ՝ 6000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով ավտոմեքենա: «Այստեղ նորից տեղի է ունեցել խարդախություն. ավտոմեքենայի մասով կատարված փաստացի առքուվաճառքը ձեւակերպվել է որպես նվիրատվության գործարք»,-ընդգծում է Գոհարը:
Այնուհետեւ Գոհարը մեկնում է Մոսկվա ծառայողական գործուղման՝ հեռախոսային կապի մեջ լինելով ամուսնու հետ: Այդ ընթացքում ամուսինները ջերմ ու սիրառատ են եղել միմյանց նկատմամբ, այնինչ Համլետի սերն ընդամենը բեմադրություն է եղել կնոջն ավելորդ կասկածի տեղիք չտալու համար:
Գործուղումից վերադառնալուն պես Գոհարը տեսնում է դռան փականը փոխված, իսկ ավելի ուշ պարզում, որ ամուսինը գործերը տվել է դատարան, որպեսզի ամուսնալուծվեն: Գոհարի համար ամեն ինչ պարզ էր: Նա բացահայտեց իր համար ցավալի մի իրողություն, որի արդյունքում հայտնվեց անելանելի վիճակում. «Բնակարանից ոչինչ պահանջել չէի կարող, քանի որ այն սկեսրոջս անունով էր գրանցված, մեքենան խարդախությամբ ձեւակերպվել էր՝ որպես նվիրատվություն ամուսնուս, ինձ ահաբեկելով՝ ստիպել էր վերցնել վարկ (1200000 ՀՀ դրամ-Գոհար), որը ստիպված մինչեւ այսօր ինքս եմ փակում»: Այս խնդրի վերաբերյալ Գոհարը դիմել է ՀՀ ոստիկանության Շենգավիթ բաժին, հետագայում գործն ուղարկվել է ՀՀ գլխավոր ոստիկանություն: Սեպտեմբերի 3-ին արդեն դիմել է ՀՀ պաշտպանության նախարարություն եւ ՀՀ զինվորական դատախազություն, բայց որեւէ հստակ պատասխան առայժմ չի ստացել. «Էնպիսի տպավորություն է, ասես իրար պաս են տալիս. ոչ ոք հանձ չի առում գործը վերցնելու եւ ընթացքի մեջ դնելու համար: Արդեն նախկին ամուսնուս հայրն էլ օգոստոսի 25-ին ժամադրում է հորս եւ ասում.«…Ներսե՛ս, դու գիտես իմ հնարավորությունները…»:
Իմ ցանկությունն է, որ մարդիկ իրազեկ լինեն, որ քաղաքում կան նաեւ այսպիսի մարդիկ, ովքեր խաբեությամբ են զբաղվում, ամուսնանում են, ընտանիք կազմում կասկածի տեղիք չտալով, այնինչ դա ծրագրի մի մասն է կազմում»:
Քրիստինա Միրզոյան


















































