Հայտնի «Մաքդոնալդս» ընկերությունը բացել է իր հերթական արագ սննդի կենտրոններից մեկը, սակայն այս անգամ այն առանձնանում է նրանով, որ այստեղ չեն մատուցվելու մսից պատրաստված ուտեստներ: Պատճառն այն է, որ Հնդկաստանի բնակչության շուրջ 42% -ը բուսակարներ են: «Մաքդոնալդսն» այս կերպ ձորձել է զանազանություն մտցնել իր ցանցերում ու դրանք դարձնել ավելի մասսայական:

Աշխարհում կլոնավորված առաջին կաթնասունը` Դոլլի ոչխարը, ապրեց 6,5 տարի:

«Շնաձուկ» բառն առաջին անգամ օգտագործվել է անգլերեն լեզվում` 1569 թվականին: Նախկինում անգլիացի ծովագնացները և ձկնորսները օգտագործում էին «ծովային գայլ» կամ իսպանական «tiburon» անվանումները:

Ալեքսանդր Դյումայի «Երեք հրացանակիրները» սկզբում տպագրվել են ֆելիետոն խորագրի տակ` փարիզյան «Ժուռնալ դը դեբա» թերթի մեջ դրված հավելյալ թերթոնի մեջ։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանացիները օգտագործում էին մարդկանց` ականապատ դաշտերը ականազերծելու համար:
Անդրանիկ Ջալալյան
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: