
«Տղաներին գրավելու համար պետք չէ տոննաներով շպար, քաղցր օծանելիք,- ասում է Օֆելյան,-այլ պետք է համեստություն ու գեղեցիկ ժպիտ. դա տղաներին ավելի է դուր գալիս»: Աղջիկը պետք է լինի առաքինի, կրքոտ, համեղ ուտեստներ պատրաստել իմանա, կարծում են շատերը, մեկն էլ ասում է. «Ինչի՞դ ա պետք գրավես, պետք լինի ինքը կգրավվի»:
Տղաներին փորձեցինք գրավել, իսկ աղջիկների՞ն: Աղջիկներին գրավելը շատ ավելի բարդ աշխատանք է, անգամ պարապմունքներ ու փորձեր են հարկավոր, աղջիկների սիրտը գրավելու տարբերականեր էլ ավելի բազմազան են` ամենապարզ խոսքերից մինչև Բենթլի. փաստում են տղաները: Ու դեռ հարց է առաջանում սիրտը «դարձա՞վ» տղայինը, թե՝ ոչ: 20-ամյա Ռիտան հումորով մոտեցավ հարցին ու անկեղծանալով պատասխանեց, թե իր սիրտը գրավելու համար «պատերազմ է» հարկավոր. «Ես հեշտ իմ սիրտը չեմ տա ոչ մեկին, եթե անգամ նա սպիտակ ձիով ասպետն է»: Արմենի մոտ այս հարցը հեշտությամբ լուծվեց, նա իր սիրած աղջկա սիրտը գրավեց «Կինդեր» շոկոլադով. «Չէի պատկերացնի, որ նա այդքան ուշադրություն կդարձնի փոքրիկ շոկոլադի ու իմ օրիգինալ լինելու վրա, որը դարձավ մի նոր սիրո սկիզբ»,- անկեղծանում է Արմենը: Իսկ նրա ընկերը` Տիգրանը, ներկայացնում է աղջկան գրավելու իր տարբերակը. «Մեքենայով բարձր երաժշտություն կմիացնեմ ու 8 անգամ կգնամ-կգամ սիրած աղջկա բակով: Երևի աղջիկը ուշադրություն է դարձնում բարձր երաժշտությանն ու անգամ 8 թվին»:


















































