Ըստ Եվրախորհրդի կազմած զեկույցի, Մեծ Բրիտանիայում դանդաղ են զարգանում դատական սեռային բազմազանության բարեփոխումները: Անգլիայում և Ուելսում դատավորների միայն 23%-ն է կին, իսկ Շոտլանդիայում` 21%-ը, սրանից ցածր ցուցանիշ ունեն միայն Հայաստանն ու Ադրբեջանը, որտեղ դատավորների 9%-ն է կին, գրում է «Գարդիան» թերթը:
Ամենաշատը կին դատավորներ ունեն Սլովենիան` 78%, Հունաստանը` 65% ու Ֆրանսիան` 64%:
Գլխաբառեր` Կին, Մեծ Բրիտանիա, Հայաստան, Ադրբեջան, Դատավոր, Եվրախորհուրդ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: