
ՀՀ մշակույթի նախարարության հասարակության հետ կապերի և լրատվության բաժնից փոխանցած տվյալների, ՀՀ մշակույթի նախարարությունը Հայաստանի 3-րդ Հանրապետության անկախության 21-րդ տարեդարձի կապակցությամբ Հանրապետության հրապարակում կազմակերպում էր համերգ Ռոբ Դիլան բենդի մասնակցությամբ: Այլ միջոցառում ՀՀ մշակույթի նախարարությունը` կապված Անկախության տոնի հետ, չէր կազմակերպել:
Ճանապարհային ոստիկան Գեւորգ Պետրոսյանի խոսքով` այս տարի համեմատաբար ավելի հանգիստ է ընթացել, քանի որ տոնի հետ կապված միջոցառումներ շատ չեն եղել. «Երիտասարդների մակարդակը գնալով բարձրանում է: Տարեց տարի ավելի հասուն ու գիտակցաբար են մոտենում տոնին: Եթե մի քանի տարի առաջ նկատողություն անելուց կարող էին իրենց թույլ տալ ձայնը վրադ բարձրացնել, ապա հիմա գիտակցում են, որ այն շատ ժամանակ արվում է իրենց անվտանգությունն ապահովելու համար»,-ասում է նա: Ըստ Գեւորգ Պետրոսյանի` տոնից հետո քաղաքը շատ չի աղտոտվել, իսկ ինչ էլ որ եղել է, վաղ առավոտվանից սկսվել են մաքրման աշխատանքները:
Քրիստինա Միրզոյան


















































