Լրահոս
Օրվա լրահոսը

« Երիտասարդների մակարդակը գնալով բարձրանում է». Հետտոնական տրամադրություններ

Սեպտեմբեր 22,2012 18:28

«Երեկ իսկապես տոն էր ինձ համար: Վերջապես ապրում ենք ազատ, անկախ երկրում: Ոչ մի օր այնքան հպարտություն ու անկախություն չես զգում, որքան այդ օրը: Տոնին նախապատրաստվում եմ նախօրոք: Երեկ ինձ հետ վերցրել էի մեր եռագույնը, հագել գերբի պատկերով վերնաշապիկ հայրենասիրական երգեր երգելով ոտքով քայլել դեպի Հանարպետության հրապարակ»,- ասում է 22-ամյա Անի Սարգսյանը:

ՀՀ մշակույթի նախարարության հասարակության հետ կապերի և լրատվության բաժնից փոխանցած տվյալների,  ՀՀ մշակույթի նախարարությունը Հայաստանի 3-րդ Հանրապետության անկախության 21-րդ տարեդարձի կապակցությամբ Հանրապետության հրապարակում կազմակերպում էր համերգ Ռոբ Դիլան բենդի մասնակցությամբ: Այլ միջոցառում ՀՀ մշակույթի նախարարությունը` կապված Անկախության տոնի հետ, չէր կազմակերպել:

Ճանապարհային ոստիկան Գեւորգ Պետրոսյանի խոսքով` այս տարի համեմատաբար ավելի հանգիստ է ընթացել, քանի որ տոնի հետ կապված միջոցառումներ շատ չեն եղել. «Երիտասարդների մակարդակը գնալով բարձրանում է: Տարեց տարի ավելի հասուն ու գիտակցաբար են մոտենում տոնին: Եթե մի քանի տարի առաջ նկատողություն անելուց կարող էին իրենց թույլ տալ ձայնը  վրադ բարձրացնել, ապա հիմա գիտակցում են, որ այն շատ ժամանակ արվում է իրենց անվտանգությունն ապահովելու համար»,-ասում է նա: Ըստ  Գեւորգ Պետրոսյանի` տոնից հետո քաղաքը շատ չի աղտոտվել, իսկ ինչ էլ որ եղել է, վաղ առավոտվանից սկսվել են մաքրման աշխատանքները:

Քրիստինա Միրզոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930