Պատանեկությունը հարցերի, կասկածների և ընտրության տարիք է, երբ պատանիները սկսում են բացահայտել աշխարհն` իր լավ ու վատ կողմերով, ճանաչել սեփական անձն ու կողմնորոշվել կյանքում: Այդ տարիքում ի հայտ են գալիս բազում հարցեր, օրինակ` «ո՞վ եմ ես», «ի՞նչ եմ ուզում», «ի՞նչ եմ դառնալու», «ո՞ւմ կարծիքը հաշվի առնեմ», «ո՞րն է իմաստը իմ կյանքի» և այլն: Հարցեր, որոնց պատասխանները կա´մ ուշ են գտնվում, կա´մ այդպես էլ չեն գտնվում: Սեռական հասունության և պատանեկության փուլում պատանին ապրում է ապագայով և ոչ թե` ներկայով: Ոմանք պնդում են, որ պատանեկությունը լի է կենսուրախությամբ, հետաքրքիր և աշխույժ պահերով, ոմանք էլ, ընդհակառակը, այն համարում են ամենաբարդ տարիքը, որը նկարագրվում է անկայունությամբ` մե´րթ վերելքներով, մե´րթ վայրէջքներով: Բազմաթիվ մասնագետների համոզմամբ, հատկապես 14-19 տարեկանում ի հայտ են գալիս անհատականությունը խաթարող տարբեր խնդիրներ (օրինակ` ծխելը, թմրանյութերի և ոգելից խմիչքների օգտագործման վտանգը և այլն), իսկ պատանիների սխալները, մասնագետների հավաստմամբ, կատարվում են ոչ գիտակցաբար, ինչն էլ երբեմն դառնում է ճակատագրական: Հենց այդ փուլում էլ նրանց կյանքում մեծ դեր են խաղում շրջապատն ու ընկերների կարծիքը, որոնց հետ նրանք հաճախ ստիպված են հաշվի նստել կամ դրանք ձևական ընդունել, կամ էլ. նեղանալ և հեռանալ այդ շրջապատից: Ռումինացի հոգեբան Միահայելա Ռադուն պատանեկությունը համարում է կրիտիկական, քանի որ 14-19 տարեկանում, նրա պնդմամբ, երեխաները հասունանում են, սկսում են նայել աշխարհին այլ աչքերով` վերջնականապես ձևավորվելով որպես անհատ: Իսկ որևէ սխալ դաստիարակության, բռնության կամ տհաճ, ստորացնող, անհանգստացնող, հանգամանքի առկայության դեպքում պարարտ հող է ստեղծվում հոգեբանական տարբեր խնդիրների համար: «Պատանեկությունըմանկությանևհասունտարիքիմիջևընկածհատվածնէ (12-13 և 18-19 կամ 20 տարեկան), որնաղջիկներիմոտավելիվաղէսկսում, քանտղաների, ևուղեկցվումէֆիզիկականուհոգեբանականփոփոխություններով: Իսկ 11-15 տարեկանումտեղիունեցողսեռականհասունացումընշանակալիդերէխաղումձևավորվողանհատիապագակյանքում», – մեզ հետ զրույցում ասում է Միհայելա Ռադուն` ընդգծելով, որ, այնուամենայնիվ, պատանեկությունը, որպես կենսահոգեկան և սոցիալական ամբողջական երևույթ, բնութագրվում է անկախությամբ, սակայն այն լի է կոնֆլիկտային իրավիճակներով և հոգեպաթոլոգիկ ախտանշաններով: «Այդճգնաժամայինիրավիճակներնառաջանումենդաստիարակության, սիրոպակասիդեպքում, որիպատճառովպատանինիրենզգումէնյարդային, անհանգիստ, բարդութավորված` այդպիսովմեկուսանալովարտաքինաշխարհից (թեպետդեպքերըկարողենտարբերլինել)», – բացատրում է մասնագետը` ավելացնելով, որ այդ տարիքում պատանիները, կախված արտաքին և ներքին միջավայրից, իրենց կարող են զգալ հասուն, երբեմն էլ` ծեր, ինչն արդեն խոսում է հոգեբանական խնդրի առկայության մասին:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: