
Մասնագիտությամբ իրավաբան Հայկ Պետրոսյանն իր մասնագիտական աշխատանքը ծավալել է Ռուսաստանի Դաշնությունում, ով մահապատժի հաստատման եւ կիրառման կողմնակից է. «Պրակտիկայում երբեմն այնպիսի դեպքերի ենք հանդիպում, երբ ամենալավ տարբերակը մահապատժի ենթարկելն է, քանի որ այդ անձի անգամ բանտում կամ հոգեբուժարանում գտնվելն իրենցից վտանգ են ներկայացնում: Եվ պատահական չէ, որ վերջերս «Հասարակական կարծիք» հիմնադրամի կողմից հարցված ռուսաստանցիների մեծամասնությունը (62%) համոզված է, որ Ռուսաստանում պետք է վերականգնել մահապատիժը»,-ասում է նա:
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետությունում մահապատիժը չեղյալ է հայտարարված 2003թ. ապրիլից` Ազգային Ժողովի որոշմամբ։ Քրեական նոր օրենսգրքի համաձայն, մահապատժին փոխարինել է ցմահ բանտարկությունը։
Սարկավագ Վահագ Տեր- Գրիգորյանը մահապատիժը համարում է հակաքրիստոնեական. «Աստծո կամքով ենք բոլորս հայտնվել երկրի վրա եւ նրա կամոք էլ պիտի հեռանանք»,-ասում է սարկավագը:
Հոկտեմբորի 10-ը 2003 թվականից ի վեր յուրաքանչյուր տարի նշվում է որպես մահապատժի դեմ պայքարի միջազգային օր (World Day Against the Death Penalty), որը հաստատվել է Մահապատժի արգելքի համաշխարհային կոալիցիայի կողմից։ Ըստ կազմակերության տվյալների՝ վերջին 10 տարվա ընթացքում նկատվում է օրենսդրորեն մահապատիժը արգելած երկրների թվի կտրուկ աճ. 141 երկիր օրենսդրորեն արգելել է մահապատիժը կամ հրաժարվել է դրա կիրառումից, 97 երկիր արգելել է մահապատիժը բոլոր հանցագրրծությունների համար, 36 երկիր չի կիրառում մահապատիժ, 8 երկիր արգելել է մահապատիժ կիրառել քրեական հանցագործությունների համար ընդհանրապես։
Քրիստինա Միրզոյան


















































