
Սիրուշոյից, Լիլիթ Հովհաննիսյանից բացի՝ հիմա էլ ցանկանում են Եվրատեսիլ ուղարկել Լուսինե Աղաբեկյանին ու Գևորգ Մարտիրոսյանին: Ֆեյսբուքում բացված «Lusine Aghabekyan & Gevorg Martirosyan for Eurovision 2013» էջն արդեն ունի 62 like: Պարբերաբար տեղադրվում են երգիչների լուսանկարներն ու երգերը:
Լուսինե Աղաբեկյանի պրոդյուսեր Արամայիս Հայրապետյանը Bravo.am-ի հետ զրույցում ասել է, որ դուետի գաղափարն իրենն է, ինքն էլ Գևորգին առաջարկել է Լուսինեի հետ երգել: Նա ասել է , Գևորգի չճանաչված լինելը այդքան էլ կարևոր չէ. նա ունի շատ լավ վոկալ: Նրա կարծիքով շատ ճաշակով երգ են ներկայացնելու, երգի վրա աշխատում են Լուսինեն, Գևորգը և ԴերՀովան: Պրոդյուսերը նշել է նաև , որ դեռ չգիտեն` ովքեր են հայտ ներկայացնելու, սակայն իրենց նպատակն է երգը ներկայացնել հանդիսատեսին, նաև պատրաստվում են երգի հիման վրա տեսահոլովակ նկարահանել:
Տիգրանուհի Թասլակյան


















































