Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդենիսում կարանտին է

Հոկտեմբեր 31,2012 12:21

«Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանի Ծովակ եւ հարակից 6 գյուղերում  կարանտին է: Այս տարածաշրջանի շուրջ 2326 անասուն պատվաստվել են սիբիրախտ հիվանդության դեմ»,- այսօր «Հայացք» ակումբում ասաց գյուղատնտեսության փոխնախարար Գրիշա Բաղիյանը:

Նրա խոսքերով՝ դեռ մայիս ամսին կենդանիները պատվաստվել էին, սակայն վերջերս Ծովակում հայտնաբերված դեպքերի պատճառը, ըստ երեւույթին, եղել է այն, որ որոշ կենդանիների օրգանիզմում հիվանդությունն առկա է եղել, ուստի կենդանիների դիմադրողականությունը թուլացել է եւ սիբիրախտը գլուխ է բարձրացել, իսկ վարակը մսի միջոցով անցել է մարդկանց:

Բացի սիբիրախտից, հանրապետության գրեթե բոլոր մարզերում  որոշ կենդանիների մոտ առկա է նաեւ դեղնախտ հիվանդությունը: Սակայն, ըստ գյուղատնտեսության փոխնախարարի, այն վտանգավոր չէ, հիվանդությունը կենդանուց մարդուն չի անցնում, միսն էլ վտանգավոր չէ: Պարոն Բաղիյանի խոսքերով, այս հիվանդության պատվաստումը պետպատվերով չի իրականացվում, բուժիչ դեղամիջոցը շատ էժան է՝ 200 դրամ եւ գյուղացին ինքնուրույն կարող է ձեռք բերել:

Լրագրողների այն հարցին, թե Արարատի եւ Արմավիրի մարզերի գյուղացիները դժգոհում են, որ կարտոֆիլի ցեցը տարածված է, պարոն Բաղիյանն ասաց. «Դրա դեմ պայքարելու համար անհրաժեշտ է առնվազն 2 տարի այդ հողում կարտոֆիլ չցանել, կարելի է, օրինակ, ցորեն ցանել»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031