Լրահոս
Օրվա լրահոսը

Առողջապահական գրքույկ` սպառողներին մոլորեցնելու դեմ

Հոկտեմբեր 31,2012 16:55

«Արգելվում է դեղի այն գովազդը, որի պարունակած տեղեկատվությունը սպառողին համոզում է, որ դեղի օգտագործումը չի պահանջում բժշկի խորհրդատվություն, դեղը զուրկ է կողմնակի ազդեցությունից, այլ դեղերից ավելի արդյունավետ է, դրա օգտագործումը զգալիորեն կբարելավի առողջական վիճակը, իսկ չընդունելու դեպքում կվատացնի այն, կարող է օգտագործվել սննդի մեջ, գեղարարական եւ այլ նպատակներով»,-սա դեղերի գովազդի ներկայացվող պահանջներից մեկն է: Այսօր առողջապահության ազգային ինստիտուտում առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Արմեն Սողոյանը ներկայացրեց դեղերի, բուժտեխնիկայի եւ բուժական մեթոդների գովազդին ներկայացվող պահանջների գրքույկը, որը հրատարակվել է քաղաքացիների եւ կազմակերպությունների  իրազեկությունը բարձրացնելու նպատակով: Ըստ պարոն Սողոյանի, տեղեկացված լինելը նաեւ կնվազեցնի կոռուպցիոն ռիսկերը. «Նախարարությունը քաղաքացիներին եւ կազմակերպություններին որոշակի ծառայություններ է մատուցում, դրանք են` լիցենզավորում, գովազդի թույլտվության տրամադրում, դեղորայքի ներմուծման եւ արտահանման թույլտվություն, լիցենզավորված կազմակերպությունների գրանցամատյանից տեղեկատվությունների տրամադրում: Քաղաքացին, եթե ցանկանում է որեւէ տեղեկատվություն ստանալ այս կամ այն կազմակերպության մասին, մուծում է սահմանված 3000 դրամ պետտուրքը եւ ստանում այդ տեղեկատվությունը: Այդ տեղեկատվությունը բաց է քաղաքացիների, կազմակերպությունների եւ պետական մարմինների համար»:

Aravot.am-ի հարցին, թե ինչո՞ւ այդ տեղեկատվությունը բաց չէ եւ չի տեղադրվում որեւէ կայքում, որպեսզի քաղաքացիները քաշքշուկների մեջ չընկնեն եւ ավելորդ մուծումներ չանեն, պարոն Սողոյանն ասաց, որ դա լիցենզավորման մասին օրենքի պահանջն է:

Գրքույկը հրատարակվել է ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի առողջապահության համակարգի հզորացում ծրագրի աջակցությամբ: Այն անվճար կբաժանվի քաղաքացիներին:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031