
Կարդիֆ համալսարանի բժշկական բաժնի գիտնականները ապացուցել են, որ ամուսնությունը երկարացնում է կյանքը, այսինքն՝ ամուսնացած մարդիկ ավելի երկար են ապրում, քանի որ ամուսնությունը բարելավում է ֆիզիկական և հոգեկան առողջությունը: Ամուսնացած զույգերի շրջանում մահացելիության աստիճանը 15-20%-ով քիչ է, քան չամուսնացածների: Նշենք նաև, որ ամուսնացած մարդիկ 4 անգամ ավելի շատ են գումար խնայում: «Ամուսիներն արդեն մտածում են իրենց երեխաների մասին, նրանց ուսման տալու, հագուստներ գնելու և այլ խնդիրների մասին: Անձամբ ես ինձ որոշ բաներից զրկում եմ, որպեսզի երեխաներս ոչնչի կարիք չունենան»,-ասում է 40-ամյա տիկին Հեղինեն: Իսկ հոգեբանը նշում է. «Համատեղ կյանքում մարդիկ սովորաբար ավելի պարտաճանաչ, պատասխանատու և հեռանկարային են դառնում, կարևոր չէ՝ երեխա ունե՞ն, թե՝ ոչ, նրանք մտածում են վաղվա օրվա մասին, ինչը, անշուշտ, ողջունելի է, եթե, իհարկե, դա ժլատության չի վերածվում»,-ասում է նա: Ա. Հովհաննիսյանը նաև նշում է, որ ինչպես ամուսնությունից առաջ, այնպես էլ ամուսնական կյանքում համբույրներն ու գգվանքները մեծ դեր են խաղում զույգերի հարաբերությունների հարցում. «Կնոջ համար համբույրներն ու գրկախառնություններն ավելի կարևոր են, քան սեռական հարաբերությունները»,-ասում է նա:
Ըստ ամերիկացի գիտնականների, տղամարդիկ, ովքեր առավոտյան համբուրում են իրենց կանանց հինգ տարի ավել են ապրում, քան նրանք, ովքեր դա չեն անում:
Նազենի Բաղդասարյան


















































